«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» միակ խորհրդարանական ուժն է, որը երբեք եւ ոչ մի կերպ չի համագործակցել նախկին իշխանությունների հետ: «Մենք միշտ հանդես եկանք ժողովրդի եւ քաղաքացիների շահերի օգտին, ինչը մեզ իրավունք են տալիս ընտրություններին մասնակցել մաքուր խղճով: Բացի այդ, մենք մի շարք նորարարական լուծումների հեղինակներ ենք, որոնք այժմ լայնորեն կիրառվում են»,- ասաց Մարտիրոսյանը:





























