Ամանորյա տոներից սկսած Վրաստանի շուկաներում գների աճ է նկատվում: Դա նկատվում է ինչպես սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, այնպես էլ այլ ծառայությունների առումով:

Հետաքրքիրն այն է, որ որեւէ ապրանքի թանկացումից առաջ այդ մասին շշուկներ են տարածվում լրատվամիջոցներում:

Անցած շաբաթ գյուղատնտեսության նախարարը հավատացրել է, որ շաքարի պահուստները բավարար են, մինչդեռ գները շարունակում են աճել՝ ի հեճուկս հայտարարությունների: Հացի գները չեն աճում, բայց բոքոնները փոքրանում են օրեցօր:

Թբիլիսիի բնակչության համար թանկացրել են քաղաքային տրանսպորտի գները 40 թեթրիից մինչեւ 50 թեթրի (0,22 դոլարից մինչեւ 0,28 դոլար): ՇՇուկներ են տարածվում, որ թանկանալու են նաեւ միկրոավտոբուսների գները 10 թեթրիով:

Ավելացել են նաեւ կոմունալ ծառայությունների գները՝ ջրի եւ աղբահանության համար: