ՀՀԿ-ն կողմ է քվերակելու Մանվել Գրիգորյանի հարցով դատախազի երկու միջնորդություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Աժ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը:

Նա նշեց, որ հարգում են անմեղության կանխավարկածը եւ հետեւողական են լինելու նախաքննության եւ դատաքննության ընթացքում:

«Եթե դատախազի մեղադրանքները կհաստատվեն, օրենքի ողջ խստությամբ հանցագործություն կատարողները պետք է պատժվեն, դա անբեկանելի է: Հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն իրենց անցյալով»,-ասաց նա:

Խոսքը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին երկու միջնորդությունների մասին է: