Արմավիր մարզի Դալարիկ գյուղում գյուղացիներն այսօր՝ հունիսի 20-ին, մի քանի  ժամ փակ են պահել գյուղի ճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց բողոքի ակցիային մասնակցած գյուղացիներից մեկը:

Նրա խոսքով՝ գյւողապետի պաշտոնավարման օրոք գյուղն ավելի շատ հետընթաց է ապրել, էան թե առաջընթաց:

«20 տարի ոչ մի լավ բան չի արել մեր գյուղի համար: Ինչ կա մեր գյուղում  ծախել է, գյուղի հողերը սեփականաշնորհել, կարելի է ասե՝ Մանվելից մի քիչ պակաս սեփականության վկայականներ ունի: Գյուղը աղբի մեջ կորած է, շաբաթը մեկ են աղբը հավաքում»,-ասաց նա:

Բողոքող գյուղացին հավելեց, որ երեկոյան իրենք հանդիպելու են մարզպետ Գագիկ ՄԻրիջանյանի հետ՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու, քանի որ գհյուղապետը օրեր առաջ խափանել է մարզպետի այցը համայնք:

«Մարզպետը, որ եկավ իրենք սադրիչ հարց տվեցին, վեճ սկսվեց, մարզպետ թողեց, հեռացավ: Մենք ոչ մի հարց չկարողացանք բարձրաձայնել: Այսօր հանդիպման ժամանակ մենք կխոսենք մեր խնդիրների մասին»,-ասաց նա:

Գյուղացու խոսքով՝ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները եւ նույնիսկ միջետական ճանապարհ են փակելու: