Չին կնոջ հետ խմբակային սեքսը տեսագրած տղամարդիկ արգենտինացի են ձեւացել, սակայն խոսել են հայերեն, հայտնում է Life-ը: Ավելի վաղ կինը դիմել էր ոստիկանություն՝ իր զուգընկերների նկարահանած տեսագրության պատճառով: Նա իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ծանոթացել էր երկու տղամարդու հետ Մոսկվայում զբոսնելիս, ապա նրանք գնացել էին հյուրանոց եւ սեքսով զբաղվել: Չին կնոջը դուր չէր եկել, որ տղամարդկանցին մեկը տեսագրում է ընթացքը: Կայքի տվյալներով՝ ոստիկանությունը գտել է «արգենտինացիներին»: Նրանցից մեկը ծնունդով Պյատիգորսից էր՝ «հայկական արմատներով»: Տղամարդու խոսքով՝ թարգմանության դժվարությունների պատճառով նա չէր հասկացել, որ կինը խնդրել է ջնջել տեսագրությունը:

Հայ տղամարդը պնդում է, որ կինն ամեն ինչից գոհ էր եւ նույնիսկ 30 դոլար էր թողել իրեն խմիչքի համար: Նա համաձայնել է համագործակցել իրավապահների հետ: