Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պնդում է այս շաբաթվա վերջում եվրոպական երկրների ղեկավարների հանդիպման անցացմանը՝ միգրացիոն խնդիրներին արագ արձագանքման համար, փոխանցում է Reuters-ը:
Բավարիայի Քրիստոնյա հասարակական միությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ է տվել՝ միգրացիայի վերաբերյալ եվրոպական դաշնակիցների հետ պայմանավորվելու համար:
«Մենք հասել ենք այն կետին, երբ երկրների մեծ մասի դիրքորոշումը շարժվում է ճիշտ ուղղությամբ, որտեղ շատերը համամիտ են, որ բաց արտաքին սահմանները սխալ ճանապարհ են»,- Ավստրիայի եւ Բավարիայի կառավարությունների ղեկավարների համատեղ նիստից հետո ասել է Կուրցը:
Կիրակի օրը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի եւ այլ երկրների ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում՝ հունիսի 28-29-ը եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից առաջ միգրացիայի հարցը քննարկելու համար:





























