Ճապոնական ավտոմոբիլային հսկա Toyota Motor Corporation-ը հունվարի 26-ին հայտարարել է աշխարհով մեկ 1,3 մլն ավտոմեքենաների հետկանչի մասին՝ վառելիքի մատակարարման համակարգի անսարքությունը վերացնելու նպատակով:
Բացի այդ, Toyota-ի ամերիկյան ստորաբաժանումը մտադիր է ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 254 հազար ավտոմեքենա, առավելապես «Lexus» մակնիշի, վառելիքի ճնշման ցուցիչը ստուգելու նպատակով:
Ընկերության մասնագետները ենթադրում են, որ այդ անսարքությունը կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի:
Հետկանչման ենթակա կլինեն ԱՄՆ-ում թողարկված՝ 2006-2007թթ. արտադրության Lexus GS 300/350, 2006-2009թթ. արտադրության Lexus IS 250 եւ 2006-2008թթ. արտադրության Lexus IS 350 ավտոմեքենաները։





























