«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի  27-ին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.

Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Մալիշկա գյուղի,

Ժամը 07.00-22.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի` ներառյալ Մուղնի թաղամասի, Օհանավան եւ Կարբի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: