Ավտոմեքենաների արտադրողների դաշինքը մտադիր է տեղեկացնել ԱՄՆ վարչակազմին, որ եվրոպական մեքենաների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ամերիկյան սպառողներին տարեկան 45 մլրդ դոլար կարժենան:

Ավտոմեքենաների արտադրողների դաշինքը, որը ներկայացնում է General Motors Co-ին, Toyota Motor Corp-ին, Volkswagen AG-ին եւ այլ խոշոր ավտոարտադրող ընկերություններին, այս շաբաթ նամակ կուղարկի ԱՄՆ առեւտրի նախարարությանը:

Դաշինքում նշում են, որ մեքենաների գնի աճից բացի, սպառողները կբախվեն նաեւ ավտոմոբիլային մասերի ավելի մեծ ծախսերի հետ ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան ավտոարտադրողներից: