Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Միքայել Արզումանյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վարչապետի որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: