Հյուսիսային Կորեան հասկանում է լիարժեք ապամիջուկայնացմանը հասնելու՝ ԱՄՆ ձգտման ծավալները: Այս մասին ԱՄՆ Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Reuters-ը:
«Մենք շատ ոչ երկիմաստ հասկացրել ենք, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք ապամիջուկայնացման մասին»,- ասել է Պոմպեոն: Նրա խոսքով՝ Փհենյանի հետ բանակցությունները շարունակվելու են:
Խոսելով Կորեական պատերազմի ժամանակներից ամերիկյան զինվորների մնացորդների մասին, որոնք Փհենյանը խոստացել էր վերադարձնել ԱՄՆ-ին, Պոմպեոն հույս է հայտնել, որ դրանք առաջիկայում կփոխանցվեն ամերիկյան կողմին:





























