Հյուսիսային եւ Հարավային Կորեաների տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները սկսել են 2 երկրների ճանապարհները կապելու շուրջ բանակցությունները, որը թույլ կտա անարգել մեկնել Փհենյանից Սեուլ։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհապը»՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Նախկինում նշվել էր, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները պայմանավորվել են զինվորականների միջեւ կապի  վերականգնման մասին։