ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ կպահպանի Հարավային Կորեայում իր ռազմական քանակակազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ամերիկա–հարավկորեական ռազմական Ulchi Freedom Guardian զորաշարժը դադարեցնելու մասին վերջերս կայացրած որոշումը մեր դիվանագետների համար պայմանավորվելու մեծ հնարավորություն է ստեղծում՝ ավելացնելով խաղաղ կարգավորման հեռանկարները Կորեական թերակղզում»,–ասել է Մետիսը։  

Նախորդ շաբաթ Հարավային Կորեան հայտարարել է «Տհեգիկ» կոդային անվամբ զորավարժությունները չեղարկելու մասին՝ հանուն Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության շարունակման։ Այս որոշումը հաջորդել է համատեղ ամերիկա–հարավկորեական ռազմական Ulchi Freedom Guardian զորաշարժը դադարեցնելուն։

Հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է չեղարկել զորավարժությունները՝ անվանելով դրանք թանկարժեք եւ «անտեղի»։