Գերմանիայի Բրեմեն քաղաքում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild-ը:

Թերթը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան: Պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում` յոթ տարեկան երեխա:

Պայթյունի պատճառն այս պահին հայտնի չէ: Ոստիկանությունը տարհանել է հարյուր մետր շառավիղում ընդգկված բոլոր տների բնակիչների: