Մեծ Բրիտանիայի թագուհին Եղիսաբեթ Երկրորդը վատառողջ է, ինչի պատճառով բաց կթողնի Սուրբ Պողոսի տաճարում կայանալիք տոնական պատարագը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատը:

Թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Միքայել եւ Գեորգի Սրբերի 200-ամյակին նվիրված պատարագին թագուհուն կներկայացնի հերցոգ Քենթացին:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II, որն ապրիլին նշում էր իր 92-րդ տարեդարձը, աշխարհի ամենատարեց մենապետն է: Նրա կառավարման ժամկետը ռեկորդային է նաեւ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, գրում է «Գազետա»-ն: