ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մեսրոպ Պապիկյանը նշանակվել են վարչապետի խորհրդականներ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման մեջ:
Նույնպիսի որոշում է կայացվել նաեւ Մեսրոպ Պապիկյանի վերաբերյալ:





























