Lafarge ցեմենտի եւ շինանյութերի արտադրման խոշոր ֆրանսիական ընկերությունը մեղադրվում է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հանցագործություններին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով դատական աղբյուրները:
Lafarge-ի ներկայացուցիչներն ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ներկայացել էին Սիրիայում ընկերության մեքենայությունների գործով դատավարությանը, որտեղ ընկերությունը ցեմենտի գործարան է ունեցել: Հետաքննության համաձայն՝ ձեռնարկությունը շարունակել է աշխատել նաեւ այն բանից հետո, երբ գործարանի տարածքն անցել է «ԻՊ»-ի զինյալների վերահսկողության տակ, որի հետ ֆրանսիական ընկերության ղեկավարությունը գործնական կապեր է հաստատել:
Արդյունքում, դատավորները Lafarge-ի դեմ մեղադրանք են առաջադրել «մարդկության դեմ հանցագործություններին մասնակցության համար»: Ընկերությունն այժմ գտնվում է դատական վերահսկողության տակ եւ պարտավոր է վճարել 30 մլն եվրոյի չափով գրավ վճարել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:




























