«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել՝ արդյոք Էջւմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանելո՞ւ է քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դա կախված է իրավիճակից: Գասպարյանը պատրաստված թեկնածու է, կայացած քաղաքացի, կարծում եմ՝ պատվով կկատարի այդ գործը»,-ասաց նա՝ հավելելով, որ քրեական տարրերի հետ պայքարը վերապահված է իրավապահ մարմիններին, որոնք իրենց գործը պատվով են կատարում։

Հարցին, թե ինչո՞ւ են ընտրվում ոչ փորձառու երիտասարդներ, Պապիկյանը պատասխանեց, որ իրենց կուսակիցները երիտասարդ են, իսկ նախկին պաշտոնյաների փորձն այնքան էլ պետք չի. «Մենք ուզում ենք իրավունքի երկիր ունենալ։ Երիտասարդը, ով պատրաստված է, ունի համապատասխան կրթություն, այս միջավայրում, կարծում եմ, պետք է ինքնադրսեւորման հնարավորություն ունենա»։