Չինաստանի պաշտոնյաները մերժել են Պեկինի պահանջը քննարկելու մասին ԱՄՆ-ի խնդրանքը: Պեկինը պահանջում է, որ  ավիաընկերությունները Թայվանը  որպես Չինաստանի մաս ներկայացնեն, ինչին դեմ է Վաշինգթոնը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտոնյաները Չինաստանի իշխանություններին հայտնել են, որ Միացյալ Նահանգները «կտրականապես դեմ են Չինաստանի կառավարության» պահանջին՝ քարտեզներում նշել «Թայվան, Չինաստան» եւ համացանցի ցանկում, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

 «Մենք հիասթափված ենք, որ Չինաստանը մերժել է այս հարցի շուրջ խորհրդակցությունների համար մեր խնդրանքը», - ասել է դեսպանատունը: Ըստ հայտարարության, ԱՄՆ վարչակազմն է որոշում է, թե ինչպիսին կլինի արձագանքը: