Քաղաքապետի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին Մոլդովայի Գերագույն դատարանի որոշումը «սպառնալիք է մոլդովական ժողովրդավարության համար»: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Եվրոպամետ քաղաքական գործիչ Անդրեյ Նաստասեն հունիսի 3-ին հաղթել է Կիշինեուի քաղաքապետի ընտրություններում սոցիալիստ թեկնածուին, որը Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերությունների կոչ էր անում: Մոլդովայի Վերաքննիչ դատարանը անվավեր էր ճանաչել ընտրությունները` նշելով, որ քարոզարշավի ավարտից հետո երկու թեկնածուները սոցիալական ցանցերում դիմել են ընտրողներին: Գերագույն դատարանը բավարարել էր որոշումը: Նաստասեն հայտարարել է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներով է կայացվել:
Այս շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոլդովայի վարչապետ Պավլու Ֆիլիպին ասել է, որ ազատ եւ արդար ընտրությունները «տարբերիչ գիծ են ժողովրդավարական կառավարության համար»: Իր հայտարարության մեջ Պետդեպը դատարանի որոշումը անվանել է «տարօրինակ եւ անհիմն, որը վնասում է օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին»:





























