Գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջող մոտ մեկ տասնյակ գյուղացիները փակել են գյուղապետարանի մուտքը:  

Նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Վերջինը, ի դեպ, արձակուրդում է:

«Գյուղապետը հեկտարով ջերմոցներ ունի, բազար, սգո սրահ, հլը մտեք տները, տեսեք՝ ինչ ավտոներ է քշում, մենք չենք ուզում էս բռնապետի մոտ ապրենք, զզվել ենք: Մեր արդար քրտինքն է գողանում, գյուղն է թալանում»,- ասաց գյուղացիներից մեկը:

Նրանցից մեկն էլ հավելեց, որ իրենք 10 տարի «գերի» են ընկել հանրապետական գյուղապետի ձեռքը:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, համայնքը ղեկավարում է 2008 թվականից: