ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել մեկուսացնել Վենեսուելային, հաղորդում է Reuters-ը:
Լատինական Ամերիկայով շրջագայության շրջանակներում Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հետ հանդիպման ժամանակ Պենսը նշել է, որ կոլեկտիվ անվտանգության սպառնալիքներից մեկը Վենեսուելայի շարունակվող փլուզումն է, որը բռնապետության է վերածվում: «Մենք կոչ ենք անում Էկվադորին եւ տարածաշրջանում մեր բոլոր դաշնակիցներին քայլեր ձեռնարկել Մադուրոյի (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո-խմբ.) ռեժիմի հետագա մեկուսացման համար»:
Պենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Էկվադորին 2 միլիոն դոլար տրամադրել, միգրանտների աճող ներհոսքը հաղթահարելու համար:
Մորենոն ասել է, որ Էկվադորը փորձում է բարելավել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները, սակայն չի աջակցել Վենեսուելային մեկուսացնելու կոչին՝ երկխոսության կոչ անելով:





























