ԱՄՆ-ի Պետդեպը հայտնել է Կուբայում ամերիկյան դեսպանատան եւս մեկ աշխատակցի առողջական խնդիրների մասին: Այսպիսով, Կուբայում խորհրդավոր հիվանդությամբ ամերիկացիների թիվը հասել է 26-ի, հաղորդում է Reuters-ը:
2017-ի օգոստոսի Հավանայում ԱՄՆ դիվանագիտական համայնքի անդամների մոտ առաջացած ախտանիշները հունիսի 21-ին գրանցվել են նաեւ մեկ այլ աշխատակցի մոտ:
Ամերիկացի փորձագետները դեռ չեն պարզել, թե ով կամ ինչն է եղել խորհրդավոր հիվանդությունների պատճառը: Կուբայի պաշտոնյաները, որոնք անցկացնում են իրենց սեփական հետաքննությունը, հերքում են այդ միջադեպերին Հավանայի ներգրավվածությունը:





























