ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեմոկրատները քննադատել են ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման կապակցությամբ, գրում է Business Standard-ը:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը նշել է, որ Թրամփը Պուտինին «պարգեւատրում է» դեմ առ դեմ հանդիպմամբ, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն միջամտել ամերիկյան ընտրություններին եւ խաթարում է տրանսատլանտյան դաշինքի ամբողջականությունը:

 Հելսինկիում Թրամփի եւ Պուտինի հանդիպումը ծաղր է պատմության նկատմամբ, կարծում է դեմոկրատ կոնգրեսական Ուիպ Հոյերը:

 «1975 թվականին հենց Հելսինկիում  35 երկրներ, ներառյալ նախկին ԽՍՀՄ-ն, համաձայնել էին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Այսօր Պուտինը դարձյալ Ռուսաստանը դարձրել է ինքնակալ պետություն, որտեղ մարդու, հատկապես ԼԳԲՏ-ի եւ մամուլի ներկայացուցիչների  իրավունքները լրջորեն խախտվում են», - ասել է նա: