Ոստիկանությունը պարզել է Մերիլենդ նահանգի Անանպոլիս քաղաքի Capital Gazette-ի խմբագրությունում հրաձգության հեղինակի անունը, հայտնում է «Ինտերաֆաքս»-ը՝ վկայակոչելով CBS News-ը:

Կասկածյալը Մերիլենդի 38-ամյա բնակիչ Ջարոդ Ռամոսն է: Նրան նույնականացրել են անձնագրերի եւ վարորդական իրավունքի տվյալների բազայի միջոցով, քանի որ հրաձիգը հրաժարվել էր համագործակցել քննության հետ եւ վնասել էր մատների ծայրերը՝ մատնահետքերով նույնականացումն անհնար դարձնելու համար:

Ոստիկանությունը հայտարարել է, որ խմբագրության վրա հարձակումը պլանավորված էր եւ նպատակաուղղված: Դատելով Ռամոսի թվիթերյան էջից՝ նա երկար տարիներ դատական գործընթացի մեջ էր Capital Gazette-ի հետ՝ զրպարտության համար մեղադրանքի պատճառով: 2011 թվականին տղամարդը դատարանի առջև էր կանգնել ոմն կնոջ նկատմամաբ բռնության և հետապնդման համար: Սակայն, երբ թերթը գրել էր իր գործի մասին, տղամարդը պարբերականին դատի էր տվել՝ հոդվածը զրպարտող անվանելով: Դատական գործընթացն ավարտվել էր ի օգուտ պարբերականի:

Capital Gazette-ի խմբագրությունում հրաձգության հետեւանքով 5 մարդ էր զոհվել, տուժել էր մոտ 20 մարդ: