Եվրոպական միության առաջնորդները հայտարարել են հովանավարչությանը վճռականորեն արձագանքնելու իրենց մտադրության մասին եւ օտարերկրյա ներդրումների վերահսկման մասին ԵՄ նոր օրենքի ընդունման կոչ են արել, փոխանցում է Reuters–ը։
«ԵՄ–ն պետք է արձագանքի ակնհայտ հովանավորչության բնույթ կրող բոլոր գործողություններին»,–նշել են առաջնորդները։
ԵՄ առաջնորդները հայտարարել են շարունակել բանակցությունները գործընկերների հետ ազատ առեւտրի մասին հավակնոտ համաձայնագիր կնքելու համար այն բանից հետո, երբ ժամանակավոր համաձայնագրեր են կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի հետ։ Միաժամանակ, Եվրոպական միությունը ցանկանում է պաշտպանել արդյունաբերության սեփական ոլորտները։
Չինական ընկերությունները գլխավոր նպատակ են համարում ԵՄ–ի միջոցները դեմպիգային եւ անարդար սուբսիդիաների դեմ պայքարում, չնայած առաջնորդները Չինաստանին չեն հիշատակում համատեղ փաստաթղթի տեքստում։
Եվրոպական հանձնաժողովը անցած տարի կոչ է արել խորությամբ ուսումնասիրել օտարերկրյա ներդրումները մայրցամաքում Չինաստանի ձեռքբերումների շուրջ աճող մտահոգությունների ֆոնին։
ԵՄ երկրները նաեւ պատասխանատվություն են ստանձնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում սկսել, որպեսզի երաշխավորեն առեւտրի ազատ եւ արդար լինելը։





























