Եվրամիությունը դեռեւս հաջողության չի հասել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում, քանի որ գագաթաժողովի որոշումները պետք է իրականացվեն գործնականում: Այս մասին գագաթաժողովից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Դեռ վաղ է խոսել հաջողության մասին: Գագաթաժողովում մենք համաձայնության եկանք, բայց սա ամենապարզ մասն է: Մեզ դեռ շատ բարդ պահեր են սպասվում գործնականում գագաթաժողովի որոշումների իրականացման ժամանակ», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























