Հունաստանը եւ Իսպանիան փախստականներին, որոնք գերմանական իշխանությունների կողմից Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին ձերբակալվելու են, համաձայնել են հետ ընդունել: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
«Գերմանիան, Հունաստանը եւ Իսպանիան հաստատել են, որ աջակցում են 2018 թվականին համաեվրոպական միգրացիոն համակարգի բարեփոխման մասին համաձայնագրին, որի օգնությամբ պատասխանատվության արդարացի բաշխման սկզբունքը հավասարակշռված կլինի համերաշխության սկզբունքի հետ», - նշվում է հայտարարության մեջ:
«Հունաստանը եւ Իսպանիան պատրաստ են ապաստան հայցողներին հետ ընդունել, որոնք հետագայում Գերմանիայի իշխանությունների կողմից Ավստրիայի եւ Գերմանիայի սահմանին ֆիքսվելու են եւ որոնց տվյալները գտնվում են EURODAC մատնահետքերի տվյալների բազայում եւ ընդգրկված են վերոնշյալ պետությունների կողմից», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























