Կանադան հուլիսի 1-ից ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր կկիրառի: Այս մասին տեղական հեռուստաալիքների եթերում հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կանադան այլընտրանք չունի, քան չափավոր, լիարժեք լիովին փոխադարձ միջոցներով «դոլարը դոլարին» սկզբունքով արձագանքելու», - ասել է Ֆրիլանդը:
Նրա խոսքով, մաքսատուրքերն այնքան ժամանակ կգործեն, քանի դեռ Թրամփի վարչակազմը չչեղարկի Կանադայից ներկրվող ալյումինի եւ պողպատի համար սակագները:
Օտտավան օգնություն կցուցաբերի այլյումինի եւ պողպատի իր արտադրողներին, ինչպես նաեւ ֆերմերին: Այդ նպատակով մոտ 2 մլրդ կանադական դոլար կհատկացվի:
«Մենք էսկալացիա չենք անի, բայց չենք էլ զիջի», — ընդգծել է Ֆրիլանդը:
Մաքսատուրքերը կկիրառվեն ապրանքների լայն խմբի համար, որոնց թվում են պողպատը, մոտորանավակները, լվացքի մեքենաները, զուգարանի թուղթը, վիսկին եւ այլն: Պողպատի համար մաքսատուրքը կկազմի 25 տոկոս, մյուս ապրանքների համար՝ 10 տոկոս:
Որոշ ամերիկյան ապրանքների համար համանման միջոցներ են ձեռնարկել նաեւ ԵՄ-ն եւ Չինաստանը: Նման հնրավարություն է քննարկում նաեւ ՌԴ-ն: Այսօր ավելի վաղ ՌԴ-ն դիմել էր ԱՀԿ:
Որոշ փորձագետներ լուրջ առեւտրային պատերազմներ են կանխատեսում:




























