Հայաստանի կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Կանադայի տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Տորոնտոյում՝ Գրեգ եւ Լենա Սարգսյանների տանը եւ կազմակերպվել Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի կողմից, հաղորդում է Զորյանի Ինստիտուտը: Հայաստանի ներկայացուցիչները հանդիպել են ՏՏ ոլորտի, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակները Կանադայի մի քանի հյուրերին հրավիրել են այցելել Հայաստան:





























