Պերմի երկրամասում Կունգուր քաղաքի  բնակիչները մայիսից կոմունալ ծառայությունների անդորրագրերն են ստանում, որտեղ նշված է կեղտաջրերի, այդ թվում անձրեւաջրերի համար գումարը, գրում է «Իսկրան»:

Ամեն ամիս բնակիչները անձրեւի համար 7 ռուբլի են վճարելու:

Քաղաքային «Վոդոկանալ»-ում հրատարակությանը հայտնել են, որ հավաքը լիովին օրինական է եւ իրականացվում է սակագների տարածաշրջանային ծառայության հրամանի հիման վրա: Կունգուրի բնակչությունը ավելի քան 66 հազար մարդ է կազմում: