ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հիասթափված է Գերմանիայում իրեն ապաստան տրամադրելու հնարավորության վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումից: Այդ մասին նա հայտարարել է Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որից գերմանական հրատարակությունը հատվածներ է հրապարակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սնոուդենի խոսքով, նրա «դիրքորոշումը հիասթափեցնող» է: Նա կարծում է, որ եթե ՌԴ-ից բացահայտողը «թակեր Մերկելի դուռը», ապա կանցլերը «կորդեգրեր» նրան: «Բայց եթե նրա առաջ հայտնվում է ամերիկացի բացահայտողը, նրա հարցերը մնում են անպատասխան», - դժգոհել է Սնոուդենը: Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ այժմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, Բեռլինը հեշտությամբ նրան կկարողանար ապաստան տրամադրել, քան Բարաք Օբամայի ժամանակ:
Թերթը նշել է, որ Սնոուդենը ցանկություն է հայտնել ԵՄ-ի երկրներից մեկում հաստատվել: Գերմանիայում նրա փաստաբան Վոլֆգանգ Կալեկը հրատարակությանը հաղորդել է, որ իրավական առումով մուտքը հնարավոր է, բայց քաղաքականապես բոլորն այն արգելափակել են: «Մենք ինչպես եւ նախկինում պատրաստ ենք երկխոսությանը եւ Գերմանիայի կառավարության եւ այլ եվրոպական կառավարությունների առաջարկներին»,-ասել է փաստաբանը:





























