Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի տարածքում կիսակցասայլին բախվելու հետեւանքով շուրջ 18 մարդ է զոհվել, եւս 14-ն էլ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sina տեղեկատվական պորտալը։
Վթարը տեղի է ունեցել Պոկին—Հոնկոնգ արագընթաց մայրուղու արեւելյան հատվածում։ Ոստիկանության տվյալներով, ավտոբուսը հանկարծակի կորցրել է կառավարումը, հարվածել է արգելապատնեշին եւ հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը։
Բոլոր տուժողները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ավտոմայրուղու երթեւեկությունը արդեն վերականգնվել է։ Իրավապահ մարմինները պարզում են վթարի պատճառները, կատարվում է քննություն։





























