Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Ելիսեյան պալատում ընդունել է Չեխիայի եւ Սլովակիայի վարչապետերին Չեխոսլովակայի Զինված ուժերի կազմավորման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է AFP գործակալությունը։
Զրույցի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսին Մակրոնը շեշտել է, որ մերժում է Եվրամիության ներսում դաշինքների տրամաբանությունը։ «Այս դժվարին ժամանակներում մենք պետք է, ընդհակառակը, միասնական դեմք ձեռք բերենք, արդյունավետորեն գործենք՝ հարգելով մեր արժեքները եւ ընդհանուր պատմությունը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Իր հերթին, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շեշտել է, որ ամբողջ ԵՄ մակարդակով ձեռք բերված համաձայնությունը միգրանտների հարցում կդառնա լավ ազդանշան ամբողջ Եվրոպայի համար։
Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին էլ իր կողմից ընդգծել է Մակրոնի դրական ներդրումը համաեվրոպական քննարկումներում, որին, ըստ Պետեր Պելեգրինիի, հաջողվել է ավելացնել եվրոպական քննարկումների դինամիկան։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ԵՄ գագաթնաժողովում ընդունվել է միգրացիայի հարցով ամփոփիչ հայտարարություն։
Եվրահանձնաժողովին հանձնարարվել է մշակել ԵՄ սահմանակից երկրներում ֆիլտրման կենտրոնների կազմակերպման հարցը, որտեղից ԵՄ-ն կընտրի այն փաստականներին, որոնք ունեն ապաստանի իրավունք եւ կազմակերպված կերպով նրանց կտեղափոխեն Եվրոպա։





























