Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Աշտարակի բաժնի եւ Անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչության շենքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Անդրանիկ Դ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 28-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: