Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան այս աշնանը, Վրաստան վերադառնալ: Այս մասին նա հայտնել է RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կվերադառնամ, կարծում եմ, մինչեւ այս աշնանը նախատեսվող նախագահական ընտրությունները, նախկին վարչապետ եւ վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, վստահ եմ, կպարտվի: Իհարկե, նա կկեղծի դրանք, բայց չի անցնի...Եթե նրանք կարծեին, որ կարող են ինձ ձերբակալել եւ հետ պահել,նրանք վաղուց ինձ Ուկրաինայից կտանեին: Նրանք չեն կարող ինձ ձերբակալել, քանի որ մենք իսկապես հզոր աջակցություն ունենք», – նշել է նա: Նա ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում ամենահաջող պետության ստեղծողն է: