«Օդեսա» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրացի, որին փնտրում էր Ինտերպոլը: Դա տեղի է ունեցել Թբիլիսի-Օդեսա չվերթի ուղեւորների գրանցման ժամանակ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության հարավային տարածաշրջանային վարչությունը պարզաբանել է, որ Օդեսայի սահմանապահ ջոկատի զինծառայողները Ինտերպոլի միջազգային տվյալների բազայով Վրաստանի քաղաքացու մասին տեղեկատվություն են ստացել: Տղամարդուն  փնտրում են Հայաստանի իրավապահ մարմինները:

Կիեւի Ինտերպոլի ուկրաինական բյուրոն այս փաստի մասին արդեն տեղեկացվել է: Ձերբակալված օտարերկրացին փոխանցվել է ազգային ոստիկանության աշխատակիցներին: