Շվեդիայում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել սեռական բնույթի հանցագործությունների մասին նոր օրենքը, որի համաձայն առանց ակնհայտ համաձայնության սեքսն անօրինական կհամարվի, հաղրդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով The Local-ը: Նոր օրենքի համաձայն՝ սեռական ակտի մասնակիցները պետք է համաձայնեն դրան բանավոր կամ հստակորեն ցույց տան իրենց մասնակցելու ցանկությունը: Այս դեպքում պասիվությունը որպես համաձայնություն չ դիտարկվի:
«Սեքսը կդիտարկվի որպես հանցագործություն, եթե այն կամավոր չի եղել երկու զուգընկերոջ կողմից, անկախ այն բանից՝ բռնություն կամ սպառնալիքներ գործադրվել են, թե ոչ»,- նշվում է հոդվածում:
Բացի այդ, ըստ օրենքի, այժմ անհրաժեշտություն չի լինի ապացուցել մտադրությունը լուրջ սեռական հանցագործությունների համար: Ըստ պարբերականի՝ այս օրենքը նշանակում է, որ ենթադրյալ հանցագործը կարող է դատապարտվել, նույնիսկ եթե մտադիր չէր բռնաբարել մարդուն:
Այդպես, նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Շվեդիան կդառնա Եվրոպայի տասներորդ երկիրը, որն առանց համաձայնության սեքսը բռնաբարության է հավասարեցրել:





























