ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունը առեւտրի ոլորտում, թերեւս, նույնքան բացասաբար է ազդում ԱՄՆ-ի վրա, որքան  Չինաստանը: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Թրամփին հարց էր ուղղվել՝ արդյոք ԱՄՆ-ի համար ավելի լավ չի լինի, եթե այն առեւտրի ոլորտում Պեկինին դիմակայի ԵՄ-ի անդամ երկների շարքից դաշնակիցների հետ միասին: «Եվրամիությունը, թերեւս, նույնքան վատն է, որքան Չինաստանը, ուղղակի այն փոքր է: Այն, ինչ նրանք են արել մեզ հետ, սարսափելի է»,- պատասխանել է Թրամփը:

Խոսելով Եվրամիության մասին՝ նա ասել է.«Նրանք Mercedes-ներ են ուղարկում, իսկ մենք չենք կարող նրանց մեր մեքենաներն ուղարկել»: «Տեսեք, թե ինչ են նրանք անում մեր ֆերմերների հետ, նրանց մեր գյուղատնտեսական արտադրանքը հարկավոր չէ»,- հավելել է Թրամփը: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն «փորձում է պաշտպանել իր ֆերմերներին»: «Մենք չենք պաշտպանում մեր ֆերմերներին, իսկ նրանք պաշտպանում են իրենցներին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

«Մենք առեւտրային դեֆիցիտ ունենք Եվրամիության հետ, սակայն, ամեն ինչից զատ, մի ամբողջ կարողություն ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց պաշտպանելու համար»,- եզրափակել է Թրամփը: