Հունիսի 28-ից 29-ը անցկացված ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որի ընթացքում որոշվում էին միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն սպառնացել է արգելափակել գագաթնաժողովի բոլոր ընդհանուր եզրակացությունները, ինչից հետո ծաղրի է արժանացել գործընկերների կողմից, հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով Politico-ն:
Նշվում է, որ պետական ծառայության փորձ չունեցող Կոնտեի համար անցած գագաթնաժողովն առաջինն էր: Լինելով իրավունքի պրոֆեսոր եւ իրավաբան, նա պահանջել է իրավական մոտեցում կիրառել ԵՄ Խորհրդի եզրակացությունների նապապատրաստման համար, որոնք, ըստ էության, օրենքի ուժ չունեցող քաղաքական հայտարարություններ են:
Դրանից հետո եվրոպացի մյուս առաջնորդներ սկսել են ծիծաղել նրան՝ հիշելով իրենց մասնագիտական անցյալը: Այդպես, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը հիշել է, թե ինչպես է որպես եռակցող աշխատել, իսկ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նշել է իր՝ հրշեջի աշխատանքային փորձի մասին:
Կոնտեի վարքագիծը երկարատեւ պարզաբանումների են հանգեցրել՝ Խորհրդի աշխատանքի ընթացակարգի վերաբերյալ, այդ թվում նաեւ՝ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից: Բանակցությունների արդյունքում հաջողվել է փոխել Իտալիայի դիրքորոշումը, եվրոպացի առաջնորդները կարողացել են համաձայնեցնել եվրոպական հողում փախստականների համար նոր կենտրոնների ստեղծումը, ինչպես նաեւ՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում մի շարք ընդհանուր քայլեր:





























