Ֆինլանդիայի մայրաքաղաքի հյուրանոցների համարները արժեքը մի քանի անգամ աճել է ԱՄՆ եւ ՌԴ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 16-ին նախատեսված հանդիպմանն ընդառաջ, փոխանցում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով Helsingin Sanomat-ը:

Մասնավորապես, Sokos ցանցի հյուրանոցներում  երկու անձի համար նախատեսված համարի արժեքի միջև տարբերությունը հուլիսի 15-17-ը եւ, օրինակ, դրանից մեկ շաբաթ առաջ 200 եվրո է կազմում:

Հելսինկիում պետությունների ղեկավարների այցի ընթացքում մեկ գիշերվա արժեքի տարբերությունը նույնպես զգալի է՝ հուլիսի 15-17-ը գներն ավելի քան 100 եվրոյով ավելի բարձր կլինեն, քան դրանից մեկ շաբաթ առաջ:

Sokoshotel Oy-ի գործադիր տնօրեն Յարկո Խյարմյալյան նշել է, որ գներն աճում են ամեն անգամ պահանջարկի գագաթնակետի ժամանակ, քանի որ առաջարկը ահմանափակ է: Hilton եւ Scandic ցանցերի հյուրանոցներում, ինչպես հայտնում է պարբերականը, հուլիսի 15-17-ը ազատ համարներ այլեւս չեն մնացել: Հելսինկիի քաղաքապետարանին պատկանող Helsinki Marketing ընկերությունում հայտնել են, որ ռուս-ամերիկյան հանդիպմանը քաղաք կարող է մինչեւ 2000 մարդ ժամանել, որոնց մեծ մասը ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: