Շիրակի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Opel մակնիշի մեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին, Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, 7 մետր պտտվել ու հայտնվել ձորում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բուժկենտրոն:

Իրավապահները փորձում են պարզել վարորդի եւ ուղեւորների ինքնությունը: