Իրանին ճնշելու ԱՄՆ արշավը ուղղված է  Թեհրանի նավթային եկամուտների զրոյացմանը, որպեսզի Իրանի ղեկավարությանը ստիպի տարածաշրջանում իր վարքագիծը փոխել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի նպատակն է հասնել նրան, որպեսզի որքան հնարավոր է շատ երկրներ հրաժարվեն իրանական նավթը ներկրելուց: «Մեր նպատակը  Իրանի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելն է՝ զրոյացնելով նրա եկամուտները նավթի վաճառքից», - ասել է Հուկը: «Մենք աշխատում ենք նվազագույնի հասցնել համաշխարհային շուկայում ընդհատումները, բայց մենք համոզված ենք, որ համաշխարհային նավթի  զգալի պաշարներ կան»: