Նախորդ շաբաթվա վերջում ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ ապառազմականացված գոտում բանակցություններ է անցկացրել, հաղորդում է AP-ն` վկայակոչելով Պետդեպարտամենտին:
Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպան Սուն Կիմը Փհենյանի ներկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 12-ին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման հաջորդ քայլերը:
«Մեր նպատակը նույնն է մնում՝ ԿԺԴՀ-ի ամբողջական, հաստատված ապամիջուկայնացումը ինչպես եւ համաձայնեցվել էր Սինգապուրում», - նշվում է Պետդեպի հայտարարությունում:
Սուն Կիմը ԿԺԴՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանորդն էր եւ գագաթաժողովի նախաշեմին Փհենյանի հետ բանակցություններ էր վարում:





























