Գերմանական BMW ավտոարտադրողը զգուշացրել է ԱՄՆ-ին այն մասին, որ մաքսատուրքերի ներդրումը երկրին ներդրումներ եւ աշխատատեղեր կարժենա: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսին ուղարկված ընկերության նամակում, հաղորդում է AFP-ն:
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի համար սահմանված մաքսատուրքերը արդեն նկատելի են դարձնում դրանց ազդեցությունը, իսկ ներկրվող եվրոպական մեքենաների համար մաքսատուրքրեը «զգալիորեն կկրճատեն արտահանման ծավալները եւ բացասական կանդրադառնան ԱՄՆ-ի ներդրումների եւ աշխատատեղերի վրա», - զգուշացվրել է ընկերությունը:
Առեւտրի նախարարությունն ուսումնասիրում է այն հարցը, թե արդյոք հնարավոր է ազգային անվտանգության նկատառումներով արդարացնել եվրոպական արտադրության ավտոմեքենաների ներմուծման 20 տոկոսանոց մաքսատուրքը:
«Այդ հարցի պատասխանը՝ անկասկած ոչ է», - նշվում է BMW-ի նամակում: Ընկերությունում կարծում են, որ առավել սերտ առեւտրային հարաբերությունները երկրներին դիմակայությանն ավելի քիչ հակված են դարձնում եւ հանգեցնում են ազգային անվտանգության բարձրացմանը: Ընկերությունում նշում են, որ առեւտրի հանդեպ ԱՄՆ-ի պատրաստակամությունը նպաստեց Սպարտանբուրգում 10 աշխատատեղերով գործարանի բացմանը, որն ամեն տարի նահանգի տնտեսությանը 6.3 մլրդ դոլար է բերում:
Ընկերությունը նաեւ նշել է, որ BMW-ն ամեն տարի ԱՄՆ տնտեսությանը 15,77 միլիարդ դոլարի շահույթ է բերում:




























