Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Գերմանիայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման կասկածանքով իրանցի դիվանագետի ձերբակալության մասին հայտարարությունները «չարագույժ կեղծ հնարք են»:
«Ինչպես հարմար է. երբ որ սկսվեց դեպի Եվրոպա նախագահական այցը, բացահայտվեց ենթադրյալ իրանական գործողությունը եւ «դավադիրները» կալանավորված են: Իրանն անկասկած քննադատում է ցանկացած տեղում բռնության եւ ահաբեկչության բոլոր դեպքերը եւ պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ չարագույժ կեղծ հնարքը բացահայտելու համար», - Twitter-ում գրել է Զարիֆը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում ձերբակալել են իրանցի դիվանագետի եւ եւս երկու իրանցիների, որոնք կասկածվում են «Իրանի դիմակայության ազգային խորհրդի» դեմ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար:
Բելգիայի գործի հետ կապված Ֆրանսիայում եւ Գերմանիյում եւս երկու անձ էր կալանավորվել: Մասնավորապես Գերմանիայում կալանավորվել էր Վիեննայում Իրանի դեսպանատան դիվանագետը:
Նշենք, որ մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Եվրոպա: Այսօր նա ժամանել է Շվեյցարիա, որտեղից վաղը կմեկնի Ավստրիա:





























