Մեքսիկայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, մտածում է նախագահական պալատի հարեւանությամբ բնակարանի վարձակալման հնարավորության եւ նախագահի գեներալական շտաբի զինծառայողների պաշտպանությունից հրաժարվելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Excelsior պորտալը հաղորդում է, որ այժմ Լոպեսը Օբրադորը ընտանիքի հետ քննարկում է բնակարանի վարձակալության հնարավորությունը:Պետք է նշել, էր Սոկալո թաղամասը, որտեղ գնտվում է պալատը, Մեխիկոյի թանկ եւ հեղինակավոր թաղմասերից չէ: Սոկալոյի հարեւանությամբ գտնվում է նաեւ տխրահռչակ, հանցավորության բարձր մակարդակով Տեպիտո շրջանը:
Օբրադորը նաեւ ասել է, որ մտադիր է Մեքսիկայի նախագահին անենթադատ լինելու հնարավորությունից զրկել: Այժմ պետության ղեկավարին Սահմանադրության 102-րդ հոդվածով նման կարգավիճակ է տրվում: «Այո, ես մի շարք նախաձեռնություններ եմ իրականացնելու, դրանք շատ կլինեն, որովհետեւ մենք պետք է վերջ տանք կոռուպցիային: Մենք Կոնգրեսին առաջարկելու ենք փոխել 102-րդ հոդվածը, որպեսզի նախագահը կոռուպցիայի համար դատարանի առջեւ կանգնի», - ասել է նա:





























