Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը բարեփոխումների կարիք ունի, հակառակ դեպքում ԱՄՆ-ն որոշակի քայլեր կձեռնարկի: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

AP- ն հաղորդում է, որ Թրամփը հերքել է ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու  մասին պնդումները, սակայն նշել, որ կազմակերպությունը փոփոխությունների կարիք ունի, հակառակ դեպքում ԱՄՆ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի:

Նրա խոսքով, ԱՀԿ-ն «շատ վատ է վերաբերվում ԱՄՆ-ին»: Նա հույս է հայտնել, որ ԱՀԿ-ն կփոխի դա: Թրամփը նշել է, որ դեռեւս ոչինչ չի ծրագրում, բայց եթե ԱՀԿ-ն ճիշտ չվերաբերվի ԱՄՆ-ին, «մենք միջոցներ կձեռնարկենք»: