Քաթարը որոշել է 600 մլն դոլարով գնել Նյու Յորքի ամենահայտնի շենքերից մեկը՝ Plaza հյուրանոցը։
Katara Holding պետական քաթարական ընկերությունը կգնի հյուրանոցը լիարժեք սեփականությամբ, այդ թվում՝ Sahara India Pariwar հնդկական բիզնես խմբի 75 տոկոս բաժնետոմսերը։
Գործակալությունը նշում է, որ Քաթարը վերջին տասնամյակում գնում է Արեւմուտքում լավագույն հյուրանոցներն ու շքեղ շենքերը որպես իր բարեկեցության ինքնիշխան հիմնադրամի մաս, որպեսզի դիվերսիֆիկացնի հարստությունը, որը ստանում է գազի ու նավթի արտահանումից։
Քաթարը՝ սեղմված բնական գազի խոշորագույն արտահանողը աշխարհում, արդեն տիրապետում է այնպիսի հայտնի հյուրանոցների, ինչպիսիք են The Savoy եւ The Connaught Լոնդոնում։
Քաթարի ներդրումային մարմինը ներդրումներ է կատարել խոշոր արեւմտյան ընկերություններում, ինչպիսիք են Carmarker Volkswagen եւ լեռնաարդյունաբերության հսկա Glencore–ը։




























