Մաֆիայի դեմ պայքարում իր առաջնահերթությունները ցույց տալու համար Իտալիայի ներքին գործերի նախարարը սուզվել է մաֆիոզիից բռնագրավված վիլլայի լողավազան: Լրագրողները դիտել են, թե ինչպես է նախարար Մատտեո Սալվինին լողում Տոսկանայի վիլլայում, հաղորդում է AP-ն:

 2007-ին վիլլան բռնագրավվել էր մաֆիայի ղեկավարից եւ առողջարանի վերածվել: Մաֆիայի դեմ պայքարող դատախազները արդեն վաղուց կազմակերպված հանցավորության դեմ են արտահայտվում՝ մաֆիոզներին զրկելով անօրինական սեփականությունից (տուն, հյուրանոցներ, ֆերմաներ եւ ռեստորաններ):

Սալվինիի կուսակցությունը կարող է հպարտանալ հանցավորության դեմ իր համառ պայքարով, սակայն կազմակերպված հանցավորությանը վերաբրեող խնդիրները այս տարի բացակայում էին նրա նախընտրական քարոզարշավում:

Խոսելով ապօրինի հարստացած մաֆիոզների մասին, Սալվինին ասել է. «Մենք պետք է այդ պարոններին ներքնազգեստով թողնենք»: